Օրը՝ 60 վայրկյանում | 08.02.2022

ՆՆարե Թադևոսյան

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Ասկերանի մերձակա քարամշակման կետում աշխատող բանվորների վրա:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հայտարարությունը հայկական կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի մասին. Հայաստանի արտգործնախարարություն:

Միացյալ Նահանգների կրոնական ազատության հարցերով հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել պահպանել հայկական կրոնական օբյեկտները:

Կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ. վարչապետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին:

Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:

Վաշինգտոնը պատվիրակություն է ուղարկում Եվրոպա՝ քննարկելու Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները. Փրայս:

Պատժամիջոցներն Արևմուտքի համար անխուսափելի հետևանքներ կունենան. Ռուսաստանի փոխարտգործնախարար:

Ուկրաինան փետրվարի 10-20-ը զորավարժություններ կանցկացնի`«Բայրաքթար» ԱԹՍ-ների և «Ջավելին» համալիրների կիրառմամբ:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2486 նոր դեպք, առողջացել է 3180, մահացել՝ 5 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում