Օրը՝ 60 վայրկյանում | 07.02.2022

ՀՀայկարամ Նահապետյան

Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք:

Շնորհակալ եմ մեր դիվանագետներին և զինվորականներին. Մակրոնի արձագանքը հայ ռազմագերիների վերադարձին:

Իրանը ցանկանում է ամրապնդել և ընդլայնել Հայաստանի հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը. Աբդոլլահիան:

Առանց Ռուսաստանի հետ երկխոսության հնարավոր չէ կարգավորել իրավիճակը միջազգային ասպարեզում. Մակրոն:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է այս տարի Իսրայել այցելելու մտադրության մասին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Մոսկվա: Վլադիմիր Պուտինի առաջին հերթին քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը:

Դոնբասում բելառուսական բանակը կվարվի ճիշտ այնպես, ինչպես ռուսականը. Լուկաշենկո:

Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1631 նոր դեպք, առողջացել է 2349, մահացել 11 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում