Փետրվարի 5-ը` 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ վարչապետի այցը Թուրքիա չի քննարկվում, հայտնել է ԱԳՆ խոսնակը:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

ԱՄՆ կոնգրեսականները Բլինքենին և Օսթինին կոչ են արել դադարեցնել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային:

ԱՄՆ կոնգրեսականն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին:

ԵՄ-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերելու սահմանների սահմանազատման գործընթացին՝ ասել է ԵՄ հանձնակատարը:

Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ Լորա Քուփերի հետ:

ՀՀ-ի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Մեխիկոյի բացօթյա պատկերասրահում:

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունն Ադրբեջանին առաջարկել է օգտագործել իր գազի պահեստարանները:

Լեհաստան է ժամանել ամերիկացի զինվորականների առաջին խումբը:

Էրդողանը վարակվել է «Օմիկրոնով»:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 4032 նոր դեպք, առողջացել է 2132, մահացել` 6 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում