Փետրուար 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Գասպարյան

Մահացած  է երաժիշտ երգահան Արթուր Գրիգորեանը:

Արթուր Գրիգորեանի մահը մեծ կորուստ է, անոր ազդեցութիւնն ու ներդրումը անշրջելի են հայկական էստրադայի զարգացման գործին. Հայաստանի վարչապետ:

Մհեր Գրիգորեանը և Գերմանիոյ նորանշանակ դեսպանը քննարկած են ճանապարհային ուղիներու ապաշրջափակման ուղղութեամբ տարուող աշխատանքները:

Հայաստանի վարչապետի գլխաւորութեամբ քննարկուած է մաքսային վարչարարութեան զարգացման ծրագիրը:

Միացեալ Նահանգներ մեղադրեց Ռուսաստանը Ուքրանիա  ներխուժելու պատրուակ նախապատրաստելու համար. Լաւրովը այն զառանցանք անուանեց:

Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութին մէկ օրուան այցով ժամանեց Փեքին, ան հանդիպում ունեցաւ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ, ներկայ գտնուեցաւ Ձմեռնային Ողոմպիական խաղերու բացման արարողութեան:

Ֆրանսայի ղեկավարը Մոսկուայի մէջ պիտի հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինին, Քիևի մէջ՝ Ուքրանիոյ  նախագահ Վոլոտիմիր Զելենսքիին  հետ։

Թուրքիոյ տարեկան գնաճը կազմած է 115 տոկոս. Հետազօտութիւն:

Հայաստանի մէջ արձանագրուած է քորոնայի հիւանդութեան 4192 նոր դէպք, առողջացած է 2510, մահացած՝ 10 անձ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում