Օրը՝ 60 վայրկյանում | 18.01.2022

ԳԳոհար Սարգսյան

Փորձ է արվել քննարկել ոչ սուր անկյուն առաջացնող դրական քայլերը. Ռուբինյանը՝ Թուրքիայի ներկայացուցչի հետ առաջին հանդիպման մասին:

Արցախը հեռանկար ունի, և այդ հեռանկարի երաշխիքն այս հողի վրա ապրելը և արարելն է. Արտակ Բեգլարյան:

Թեհրանը Հարավային Կովկասում սահմանների փոփոխություն չի ընդունի. Ալի Խամենեիի խորհրդական:

Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին. ԵԱՀԿ նախագահությունը՝ Ալիևի հայտարարության վերաբերյալ:

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն Ալիևի դեմ բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններ՝ սպանության սպառնալիքի պատճառով:

Բացահայտվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը:

Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտ է բացվել:

Խախտվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքները. ՄԻԵԴ-ի վճիռ:

Վերնախավում ոչ մի հակամարտություն կամ դիմակայություն չկա. Նուրսուլթան Նազարբաևը տեսաուղերձով դիմել է ժողովրդին:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք: Առողջացել է 61, մահացել 2 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում