Օրը՝ 60 վայրկյանում | 10.01.2022

ՆՆարե Թադևոսյան

Արցախի Կարմիր Շուկային հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողներն անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ. այրվել է մեքենա:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը «Գուգլին» հորդորել է զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց:

Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը:

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը. Փաշինյան

ՀԱՊԿ ուժերը Ղազախստանում կլինեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի. Պուտին:

Հունվարի 10-ը Ղազախստանում համազգային սգո օր է։

Տոկաևը Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններն անվանել է հեղաշրջման փորձ:

Ժնևում կայացել են անվտանգության երաշխիքների հարցերով ռուս-ամերիկյան նախնական բանակցությունները:

Վիեննայում միջուկային ծրագրի բանակցությունների մասնակիցների տարաձայնությունները նկատելիորեն նվազել են. Իրանի փոխարտգործնախարար:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք: Առողջացել է 99, մահացել 3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում