Դեկտեմբերի 8-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել հարավարևմտյան ուղղությամբ. տուժածներ չկան. Պաշտպանության նախարարություն:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը գնդակոծելու մասին լուրերը:

Կոմունիկացիաների բացում ապահովելու ենք, մենք դրանում հետաքրքրված ենք. Նիկոլ Փաշինյան:

Կոմունիկացիաների վերաբացումը փոխկապակցված չէ սահմանազատման և սահմանագծման հետ. Հայաստանի փոխվարչապետ:

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշումների կատարմանը. Արտգործնախարարություն:

Աշան գյուղի բնակիչը գերության մեջ ենթարկվել է բռնության, առողջությանը պատճառվել է ծանր վնաս. Արցախի դատախազություն:

Առաջնագծի կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Արևմուտքը Բելառուսին պատժում է Ռուսաստանի հետ բարեկամության համար. Ռուսաստանի արտգործնախարարություն:

Էրդողանը կրկին առաջարկել է միջնորդի դեր խաղալ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում:

Հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք: Առողջացել է 408 քաղաքացի, գրանցվել է մահվան 10 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում