Օրը՝ 60 վայրկյանում | 03.12.2021

ՆՆարե Թադևոսյան

Մարտունու շրջանի բնակիչը գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել. Արցախի ԱԳՆ:

Հայաստաննի արտգործնախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հայաստանի և Նիդեռլանդների արտգործնախարարները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Արցախի հարցի համապարփակ կարգավորումը:

Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները. արտգործնախարարի տեղակալ:

Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրավիճակի կայունացումը Հարավային Կովկասում:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևը:

Արմեն Սարգսյանը և Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:

2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021-ի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով. Փաշինյան:

Հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, առողջացել է 995, մահացել 13 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում