Նոյեմբեր 26-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՀՀայկարամ Նահապետյան

Ատրպէյճանի զօրքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք. Փաշինեանը՝ եռակողմ հանդիպումին:

Ռուս խաղաղապահ ուժերու պատասխանատւութեան գօտիի իրավիճակը կայուն է, լուրջ միջադէպեր չեն եղած: Եռակողմ յայտարարութեան գրեթէ բոլոր կէտերը կատարուած են, բացի հաղորդակցութեան ապաշրջափակումէն. Ալիև:

Չեմ համաձայնիր Ատրպէյճանի նախագահի ձևակերպման հետ: Գոյութիւն ունի նաև ռազմագերիներու եւ  պահուող այլ անձերու խնդիրը:

Հայաստան պատրաստ է սկսելու սահմանազատման և սահմանագծման  գործընթացը: ճանապարհային և տնտեսական հաղորդակցութեան հարցը եւս շատ կարևոր է. Փաշինեան:

Կարևոր է, որ կողմերը հետաքրքրուած են իրավիճակի կայունացմամբ. Վլատիմիր Փութին: 

Սոչիի մէջ քննարկուած են եռակողմ  պայմանաւորուածութիւնները, նախանշուած տարածաշրջանին մէջ կայունութեան ամրապնդման յետագայ քայլերը։

Կ՛ողջունենք Պրիւքսէլի մէջ նախատեսուած ձեր հանդիպումը: Փութինը՝ Փաշինեանին և Ալիևին:

Ատրպէյճան Հայաստանին  փոխանցեց գերի տարուած երկու քաղաքացիները:

Թեհրանի մէջ Շուշի անունով փողոց պիտի ըլլայ:

Հաստատուած է քորոնայի հիւանդութեան 675 նոր դէպք:  Առողջացած է 1539, մահացած՝ 40 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում