Օրը՝ 60 վայրկյանում | 25.11.2021

ԳԳոհար Սարգսյան

Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների որոշման երկխոսություն պետք է վարել Ռուսաստանում պահվող խորհրդային քարտեզների հիման վրա. Մատվիենկո:

Ապաշրջափակված երթուղիներով փոխադրումներն իրականացվելու են կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա. Զախարովա:

Արարատ Միրզոյանն Իսրայելի գործընկերոջ հետ քննարկել է հայ-իսրայելական հարաբերությունները և հեռանկարները:

Քննարկվել են Արցախի հումանիտար ճգնաժամը և Կարմիր խաչի դերը դրա լուծման գործում:

Ադրբեջանի հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցցանցերում Արցախի քաղաքացիների տվյալների հավաքագրման փորձեր․ Արցախի Ազգային անվտանգության ծառայություն:

Վարչապետը կարևորել է վերապատվաստման հարցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականների անհրաժեշտությունը:

Արաբական Միացյալ Էմիրությունները 10 մլրդ դոլար է հատկացրել Թուրքիայում ներդրումների համար:

Հաստատվել է կորոնավիրուսի 592 նոր դեպք, առողջացել 1217, մահացել 40 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում