Օրը՝ 60 վայրկյանում | 23.11.2021

ԳԳևորգ Թոսունյան

Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին Սոչիում, հայտնում է Կրեմլը:

Արցախի քաղաքացին մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի:

Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում. ԱԳՆ մամուլի քարտուղար:

Թեհրանն աջակցում է 3+3 ձևաչափին. Անկարայում Իրանի դեսպան:

Ես լավատես եմ, որ խաղաղությունն ի վերջո կգա այս տարածաշրջան. Տոյվո Կլաար:

Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահն անդրադարձել են Ադրբեջանի սադրանքին և ագրեսիային՝ արձանագրելով, որ խախտվում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ:

Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախը և հարակից շրջաններ:

Հաստատվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք, առողջացել է 1438, մահացել 48 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում