Նոյեմբեր 20-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼարա Մանուկյան

Եվրոպայի խորհուրդի նախագահ Շառլ Միշել հեռախօսազրոյց ունեցած է Նիկոլ Փաշինեանի և Իլհամ Ալիևի հետ. Հայաստան մասնակցութիւնը հաստատեց Պրիւքսէլի մէջ Երևան-Պաքու բարձր մակարդակով գագաթաժողովին:

Ատրպէյճան և Նախիջևան կապող «միջանցքը» բացարձակապէս չի կրնար քննարկման առարկայ ըլլալ. Արարատ Միրզոյեանի հարցազրոյցը «Լը Ֆիկարոյին»:

Հայաստանի նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհաւորական ուղերձներ յղած են Մոսկուայի և Համայն Ռուսիոյ Պատրիարքի՝ ծննդեան 75-ամեակին առիթով:

«Սինոփսիս» ընկերութեան նախագահ Չի-Ֆուն Չան այցելեց  Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր:

Հայաստանը միասնական տաղաւարով պիտի մասնակցի MWC Barcelona 2022 ցուցահանդէսին:

Սաակաշվիլին դադարեցուցած է հացադուլը և տեղափոխուած՝ վերակենդանացման բաժանմունք:

Յառաջիկայօրերուն կը նախատեսուիԱրցախի մէջ  մտցնել համապետական սահմանափակումներ, յայտարարեց Արտակ Բեգլարեան:

Եւ օրուան քորոնայի թիւերը. Հաստատուած  է հիւանդութեան 870 նոր դէպք, առողջացած է 2161, մահացած՝ 41 անձ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում