Նոյեմբեր 19-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄերի Եգորյան

Ատրպէյճանի ռազմական սադրանքները ուղղուած են Հայաստանի տարածքային ամբողջականութեան խախտման և եռակողմ պայմանաւորուածութիւններու վիժեցման. Նիկոլ Փաշինեան:

Նոյեմբեր 16-ին Ատրպէյճանի զինուած ուժերու յարձակման հետևանքով հայկական կողմը, այս պահուն ունի 6 զոհ, Պաշտպանութեան նախարարութիւն:

Հայաստան պատրաստ է յանձնաժողովի ձևաւորման գործընթացին. Աղաջանեան՝ սահմազատման և սահմագծման վերաբերեալ Ռուսաստանի առաջարկի մասին:

Լիթուանիան և ամբողջ Եվրամիութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը լուծուած չեն համարեր. Ռայմունտաս Լոփատա:

Լաւրով վստահ է, որ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը պիտի կայանայ:

2021 թուականին Հայաստանը արձանագրած է Եվրասիական տնտեսական միութեան երկիրների հետ առևտուրի և համագործակցութեան աճ. Փաշինեան:

Ռուսաստանի Արտաքին գործց նախարարութիւնը հրապարակած է Սերգեյ Լաւրովի նամակագրութիւնը Գերմանիոյ և Ֆրանսայի գործընկերներուն հետ՝ Տոնպասի հարցով բանակցութիւններու վերաբերեալ:

Հաստատուած է քորոնայի հիւանդութեան 799 նոր դէպք: Առողջացած է 1903, մահացած՝ 29 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում