Քանաքեռում տեղի ունեցած կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել

ԼԼիլիթ Ասատրյան

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ:

Ժամը 03:55-ին ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։

Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից 38-ամյա Ա. Բ.-ն և 61-ամյա Ա. Ս.-ն մահացել են։
Կատարվում է նախաքննություն։

Քննչական կոմիտեից «Լուրերի» հետ զրույցում հաստատել են, որ սպանվածներից մեկը քրեական աշխարհում Քանաքեռցի Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանն է, մահացել է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում