Օրը՝ 60 վայրկյանում | 08.11.2021

ՔՔրիստինա Մկրտչյան

Շուշիի մոտ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել քաղաքացիական անձանց վրա, կա մեկ զոհ. Արցախի ԱԱԾ:

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման փակված է եղել դեռ 2020 նոյեմբերի 9-ին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ռուսական կողմի դիրքորոշման հանրայնացումը:

Նախատեսվում է Հայաստանում ստեղծել պրոֆեսիոնալ բանակ. Փաշինյան:

Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2021» զորավարժությունները:

Պուտինի, Փաշինյանի, Ալիևի գագաթնաժողովը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով. Պեսկով:

Արցախի պետնախարարը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոստոնում:

Արցախցիների աջակցության նոր ծրագրի վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 10-ից:

Կորոնավիրուսից հղի կին է մահացել. առողջապահության նախարար:

Գյումրիում դիմավորել են աշխարհի առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ նվաճած մարզիկներ Հովհաննես Բաչկովին և Դավիթ Չալոյանին:

ԱՄՆ-ի երեք համալսարաններից ուսանողներին տարհանել են ռումբի սպառնալիքի պատճառով:

Օրվա կորոնաթվերը. արձանագրվել է կորոնավիրուսի 810 նոր դեպք: Առողջացել է 1916, մահացել 30 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում