Հոկտեմբեր 26-ը 60 երկվայրկեանի մէջ, արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Հայաստան-Կիպրոս-Յունաստան եռակողմ յարաբերութիւնները մեր առաջնահերթութիւններէն են. Կիպրոսի նախագահի յանձնակատար:

Քաթարի մէջ Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկած են տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Հայաստան պիտի ժամանէ Սուրբ Աթոռի պետական քարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը:

Առկայ են բարենպաստ պայմաններ՝ ԵԱՀԿ համանախագահութեան ձևաչափի աշխատանքներուն լիարժէք վերականգնման համար. Ֆրանսայի մէջ Հայաստանի դեսպան Յասմիկ Տոլմաճեան:

Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր սեփական հայրենիքին մէջ ապրելու. Արտակ Բեգլարեան:

Հայաստանի և Ատրպէյճանի շփման գիծի տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները քննարկուեցան Ազգային ժողովի փակ նիստով:

Անտալուսիոյ  Թոռեմո-լինոս քաղաքը Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին նուիրուած խաչքարի  բացում կատարուեցաւ:

Ատրպէյճանի կողմէն գրաւեալ Վարանդայի մէջ  Ալիև ու  Էրտողան մասնակցած են միջազգային օդակայանի բացման արարողութեան:

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւանդութեան 1517 նոր դէպք, առողջացած է 1050, մահացած 57 անձ: 

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում