Օրը՝ 60 վայրկյանում | 15.10.2021

ՆՆարե Ոսկանյան

Հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ. կա 6 վիրավոր: Դիրքային ու տարածքային կորուստներ չկան:

Ադրբեջանի սադրանքները սկսվել են հոկտեմբերի 13-ից․ Արցախի դատախազություն:

Հոկտեմբերի 15-ին ադրբեջանցիները կրակ են բացել պաշտպանության բանակի սանիտարական մեքենայի ուղղությամբ:

Փաշինյանն առաջարկել է ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի պահպանման մեխանիզմները:

Կարևորում ենք խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հրադադարի պահպանման համար. Հայաստանի արտգործնախարարություն:

Խաղաղապահները հրադադարի ռեժիմի երաշխավորն են. Վլադիմիր Պուտին:

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի ուղղությամբ:

Հայաստանը Հաագայում ապացուցողական մեծ բազա է ներկայացրել Ադրբեջանի հայատյացության վերաբերյալ:

Փարիզի հատվածներից մեկն անվանակոչվել է Հայաստանի անունով:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 1765 նոր դեպք: Առողջացել է 881, մահացել 38 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում