Օրը՝ 60 վայրկյանում | 30.09.2021

ՆՆարե Ոսկանյան

Կարևոր է Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը. Փաշինյան:

Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին և պահվող այլ անձանց. Հակոբ Արշակյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին:

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Չեխիայի արտաքին գործերի նախարարը:

Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպանը հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքեր գործադրելու մտադրության մասին:

Թբիլիսին հերքել է ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը սառեցնելու հնարավորության մասին խոսակցությունները:

Հարևան երկրների սահմանների փոփոխությունների կանխումը Իսլամական Հանրապետության ռազմավարություններից է. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար:

Իրանը հոկտեմբերի 1-ին կսկսի նոր զորավարժություններ երկրի հյուսիսարևմտյան շրջաններում:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 1022 նոր դեպք: Առողջացել է 650, մահացել 20 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում