Օրը՝ 60 վայրկյանում | 29.09.2021

ՆՆարե Ոսկանյան

Նա իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք. Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հայկոյի անժամանակ մահվան կապակցությամբ:

Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը շեշտել է գերիների վերադարձի անհրաժեշտությունը:

Արցախի ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձանի ճակատագիր վտանգված է. Արցախի մշտական ներկայացուցիչ:

Արարատ Միրզոյանը և Բուլղարիայի դեսպանը կարևորել են ուղիղ ավիաչվերթ բացելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողան Սոչիում կարծիքներ են փոխանակել Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի և Կովկասի իրավիճակի վերաբերյալ:

Ամռանը Հայաստան է այցելել մոտ 314 հազար զբոսաշրջիկ:

Ուկրաինայի մայրաքաղաքում մահացել է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը:

ՆԱՏՕ-ի նավերը մտել են Վրաստանի ջրային տարածք:

Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրել է ԵԱՀԿ նիստը խափանելու համար:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 896 նոր դեպք: Առողջացել է 461, մահացել 22:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում