Օրը՝ 60 վայրկյանում | 24.09.2021

ՆՆարե Թադևոսյան

Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը:

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները:

Պաշտպանության նախարարը և Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարը կարևորել են գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Հաստատվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը:

Այս հարցը քննարկում ենք բոլոր մակարդակներում, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա. Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին:

Քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Արմեն Գրիգորյան:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 906 նոր դեպք: Առողջացել է 672, մահացել 16 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում