Մայր թատրոնն ազդարարեց հոբելյանական 100-րդ թատերաշրջանը

ՆՆունե Ալեքսանյան

Մայր թատրոնը 100-ամյակի հոբելյանական տարում կներկայանա 4 նոր պրեմիերայով: Թատերաշրջանի մեկնարկից առաջ մեծարանքի, գնահատման և խոնարհումի խոսքեր այն մեծերին, որոնք մի ամբողջ դարաշրջան կերտեցին հայ թատրոնի պատմության մեջ: Հոբելյանն էլ նոր 100-ամյակում թատրոնի ընթացքը կանխորոշելու առիթ  է:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը հետադարձ հայացքով արձանագրում է՝ 100-ամյա վերելքի պատմությունը կերտեցին  մարդիկ, որ դարի հսկաների՝ Սիմոնովի, Մեյերխոլդի սաներն էին ու նոր դպրոց ձևավորեցին մեր թատրոնում: Բայց Էլբակյանը վստահ է՝ թատրոնն ամեն օր երիտասարդացող արվեստ է և փորձարարական ու այլընտրանքային բեմերն առաջին քայլն են դեպի հաջորդ 100-ամյակը:

Այս  թատերաշրջանում Էլբակյանը կներկայանա Բրեխտի «Արթուրո Ուիի կրիերայի», իսկ Դավիթ Հակոբյանը՝ Շառլոտտա Ջոնսի «Իշամեղու» բեմադրության նորամուտներով:

Տարին հագեցած է նաև միջազգային ակտիվ գործակցությամբ. Սիբիուի միջազգային փառատոնում մեծ հաջողությունից հետո  Լիլի Էլբակյանի «Դեկամերոնը» կներկայացվի նաև Լեհաստանի Բիալիստոկում, իսկ այժմ մեծ բեմում Սառա Ռուուլի «Էվրիդիկեն» է բեմադրում Ջոն Բլոնդերը՝ Սանտա Բարբարայից: Հաջորդ մայիսին նա Սանտա Բարբարայում կբեմադրի «Քեռի Վանյան»՝ Վարդան Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ:

Ջոն Բլոնդեր (ռեժիսոր, ԱՄՆ) - Ես արդեն սկսում եմ Երևանը որպես իմ 2-րդ տուն ընկալել: Մեծ պատիվ է մասնակցել 100-ամյա թատրոնի հոբելյանական միջոցառումներին և դառնալ այդ  թատրոնի մի մասնիկը: Մեր  համագործակցությունը տարիների աշխատանքի արդյունք է:

Էվրիդիկեին մարմնավորող Լիլի Էլբակյանը Ամանորին կներկայանա «Մոխրոտի» ժամանակակից մեկնաբանությամբ: Թատրոնը հանդես է գալիս նաև նոր նախաձեռնությամբ՝ առաջին անգամ Երևանում կանցկացվի թատերական պաստառների միջազգային փառատոն, որը կեզրափակվի արդեն հաջորդ տարի: Իսկ թատերաշրջանն ավանդույթի ուժով կսկսվի սունդուկյանական հավերժ արդիական «Պեպոյով»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում