Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2021

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. տուժել է Թաղավարդի բնակիչներից մեկի տունը:

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Կարմիր խաչը ԼՂ տարածք և սահմանային հատվածներ մուտք կունենա հայկական ու ադրբեջանական կողմերից:

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն. Արտգործնախարարություն:

Արարատ Միրզոյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հանդիպմանն ընդգծվել է հայ գերիների անվերապահ հայրենադարձման խնդրի հրատապությունը:

Ակտիվ աշխատում ենք Արցախի ազատությունն ու բարեկեցությունն այս դժվարին ժամանակներում ապահովելու համար. կոնգրեսական Ջիմ Կոստա:

Նիկոլ Փաշինյանը Ժոնաթան Լաքոթի հետ հանդիպմանն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություն:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք: Ունենք 398 առողջացած, 15 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում