Օգոստոսի 30-ը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

Կոչ ենք անում ակտիվացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, ասել է Արարատ Միրզոյանը: 

Մարտակերտում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է: 

Ավստրիայի կանցլերը շնորհավորել է Հայաստանի վարչապետին՝ նշանակման առիթով: 

Աշխատանքային այցով ՌԴ մեկնած Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Սերգեյ Լավրովի և Ստանիսլավ Զասի հետ: 

ՀՔԾ-ն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում: 

Զինծառայողների հարազատները կներգրավվեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքում: 

Մենք առաջվա պես մեր միջազգային ճանաչման համար պայքարող կայացած անկախ պետություն ենք. ասել է Արցախի արտգործնախարարը:

Հրթիռակոծվել է Քաբուլի օդանավակայանը, կան զոհեր

ԵՄ-ն պատրաստվում է արգելել ազատ մուտքն ԱՄՆ-ից՝ կորոնավիրուսի պատճառով: 

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275 նոր դեպք: Առողջացել է 373, մահացել 7 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում