Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2021

ՄՄարիա Գաբրիելյան

Օգոստոսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

Սյունիքի մարզի Չայզամի կոչվող տարածքում ընթանում են եռակողմ բանակցություններ. օրվա երկրորդ կեսին հայտնել է Սյունիքի մարզպետի տեղակալը:

Ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է. ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը՝ 3777:

Մարտակերտի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ադրբեջանի զինծառայող. հայտնում են Արցախի դատախազությունից:

Միասին առավելագույն ջանքեր կներդնենք՝ խորացնելու հայ-իրանական հարաբերությունները. ասել է Արարատ Միրզոյանն Իրանի նորանշանակ ԱԳ նախարարին:

Աֆղանստանին սով է սպառնում. հայտնում է ՄԱԿ-ի Պարենի գործակալությունը:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 683 նոր դեպք: Առողջացել է 315, մահացել՝ 7 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում