Օգոստոս 24-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԳԳայանե Թամամյան

Ազգային ժողովը այսօր քննարկեց կառավարութեան հինգ տարուան ծրագիրը:

Նիկոլ Փաշինեան Սեպտեմբեր 8-ին պաշտօնական այց պիտի կատարէ Վրաստան:

44-օրեայ պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային յստակ պահանջք է. ըսաւ Նիկոլ Փաշինեան:

Հայաստանը տարածքներ նուաճելու, պատերազմ սկսելու որևէ մտադրութիւն չունի. վարչապետը խօսեցաւ բանակի արդիականացման և բարեփոխումներու մասին:

Տաւուշի մարզպետն ու  Հայաստանի մէջ  Միացեալ նահանգներու դեսպանը քննարկած են համագործակցութեան ուղիները:

Ներկայիս Հայաստանի մէջ կը գերակշռէ «տելթա» հիմնամանրէն. ըսաւ առողջապահութեան նախարարը:

Ռուսաստան մտադիր է յառաջիկային  Թուրքիոյ հետ С-400 զենիթահրթիռային համակարգերու նոր խմբաքանակ մատակարարելու պայմանագիր կնքել:

Աֆղանիստանի մէջ ուքրաինական ինքնաթիռ  մը առևանգած են:

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է  հիւանդութեան 537 նոր դէպք: Առողջացած է 226, մահացած՝ 6 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում