Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2021

ԳԳայանե Թամամյան

Անհրաժեշտ է ձևավորել գազի, նավթի և նավթամթերքի ԵԱՏՄ ընդհանուր շուկա. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասել է Հայաստանի վարչապետը:

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդիրը:

Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հրավիրել Մոսկվա:

Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Օգոստոսի 25-ից Հայաստանում մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ:

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը երկրի օրենսդիր մարմնում խոսել է Անկարայի հայկական գերեզմանոցը գանձագողերից պաշտպանելու անհրաժեշտության մասին:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք: Առողջացել է 293, մահացել 5 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում