Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Սյունիքի մի շարք համայնքներում չարաշահումներ են հայտնաբերվել. արդյունքները դատախազությունում են

ԱԱրման Գալոյան

Մայիսի 13-26-ը և հուլիսի 8-22-ը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգայցերով Սյունիքի մարզում էր:

Նորայր Դանիելյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչություն պետ) - Տեսչական մարմնի առաջարկով՝ վարչապետի հանձնարարականով կատարվել է ստուգում Քաջարանում, Մեղրիում, Գորիսում, որից հետո տարեկան ծրագրով ստուգումներ անցկացվել են Տաթև և Սիսիան համայնքներում:

Կադաստրային, հողաշինարարական գործերի ստուգում, տեղազննություն: Բոլոր համայնքներում տեսչական մարմինը խախտումներ արձանագրել է: Իսկ առավել մեծ վտանգավորություն ներկայացնող արարքներին իրավական գնահատական տալու համար ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են գլխավոր դատախազություն: Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության պետը Տաթև խոշորացված համայնքի օրինակն է բերում: Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի կերպով հողամասեր են տրվել վարձակալության, ուղիղ վաճառքով օտարում է կատարվել:

Նորայր Դանիելյան - Համայնքի ղեկավարը իր օգնականին, խորհրդականին, խորհրդականի հորը, իր աշխատակազմի քարտուղարի հորը, իր երեք որդիներին, որդու կնոջը ներգրավել է հրապարակային աճուրդներում, ձևական կազմակերպել է հրապարակային սակարկություններ և տրամադրել հողամասեր, որոնց հետևանքները մինչև այժմ առկա են:

46 խախտումների հիմքով տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն, շատ դեպքերում, օրինակ՝ անտեսվել է նաև Հողային օրենսգրքի՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պահանջը՝ գյուղատնտեսական նշանակության հողերի վրա բջջային օպերատորների աշտարակներ են տեղադրվել:

Նորայր Դանիելյան - Դրանք վերցրել են վարձակալության չնչին գումարով ու տվել ենթավարձակալության եռանիշ թվերով:

Ի դեպ, Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2021 թ. փետրվարի 22-ին, ռազմական դրության պատճառով նոր ընտրություններ չէին նշանակվել: Նմանատիպ խախտումներ արձանագրել են նաև Գորիսում, Քաջարանում, Մեղրիում: Այս տարվա ընթացքում տեսչական մարմինն արդեն ստուգումներ կատարել է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում, բոլոր տեղերում կան խախտումներ, որոշ դեպքերում գործերն արդեն դատարանում են, նշում է Դանիելյանը, ավելացնում՝ ամեն դեպքում արարքներն իրենց որակական ու քանակական բնութագրով առավել մեծ վտանգավորություն ունեցել են Տաթև խոշորացված համայնքում:

Առաջիկայում ստուգումները հասնելու են Շիրակի և Գեղարքունիքի մարզեր: Իսկ Սյունիքի տարբեր համայնքներում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Լիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանը

Լիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանը

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում