Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Քարվաճառից՝ Այգեպար. Հովհաննես Վարդանյանը Տավուշում ձմերուկի մեծ մշակություն է սկսել

ՄՄայա Խաչատրյան

Քարվաճառից տեղահանված Հովհաննես Վարդանյանը Տավուշում ձմերուկի մեծ մշակություն է սկսել: Բերքի առաջին պտուղներն է հավաքում: Սահմանամերձ Այգեպար գյուղի օդանավակայանի հարակից ավելի քան 2 հա տարածքն է կանաչ դաշտի վերածել:

Հովհաննես Վարդանյան (Արցախից տեղահանված) - 15-16 կգ-անոց, 20 կգ-անոց ձմերուկ ունենք, դեռ խակ ա, մինչև 25 կգ-անոց կլինի:

Ընտանիքը ծնունդով Ներքին Կարմիրաղբյուրից է: Արցախի Արաքսավան գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացրել, հեկտարներով ձմերուկ մշակել: Պատերազմի հետևանքով ընդհատված գործը Տավուշում կշարունակի: Վաղուց ի վեր Բերդի տարածաշրջանում ձմերուկի նման ծավալի մշակություն չի եղել:

Հովհաննես Վարդանյան - Նույն պյանը ուզում ենք ստեղ անենք, Աստծուն փառք, սկի Երևան կարող սենց ձմերուկ չլնի, ու իրոք կա վեչ:

Քարվաճառում տուն-տեղ թողնելուց հետո կինն ու տղաները դեռ Կապանում են: Ինքը եկել է Տավուշ, սկսել գործը, փորձնական մշակությունն արդյունք տվել է: Իր ուժերով 1,5 կմ ոռոգման ջրագիծ է անցկացրել: Կատակում է՝ ջրի խնդիր չունի, անգամ կարող է շատերին ջրով ապահովել: Տեխնիկայի խնդիրը լուծվի, ասում է՝ անմշակ հող չի թողնի:

Հովհաննես Վարդանյան  - Հափուռով, բռով  կարաս քաղես, փորձնական դրել եմ, որ հաջորդ տարի դնեմ: Որ տեխնիկա լինի, ազատ տափեր չեք տենա, մինչև Ալիբեյլիի տակը կքյնամ:

Հովհաննեսը քաղում է նաև բանջարեղենի առաջին բերքը: Այնպես է ուզում անել, որ Արցախում ունեցած ցուցանիշներին հասցնի, միայն թե կրկնում է՝ տեխնիկա, տրակտոր լինեն:

Հովհաննես Վարդանյան - Դեռ խակ ա, քիչ վաճառել եմ, փորձադաշտ կա, երեք տեսակից հիբրիդն ա հասել, օրական մի 300 կգ հասածը վաճառում եմ: Որ հասնի, «ԿամԱԶ»-ի գրուզ կլնի:

Տարածաշրջանի գյուղատնտեսի հետ նայում է՝ այգում հանկարծ բույսերի հիվանդություններ չլինեն, ձմերուկի, բանջարեղենի դաշտն առողջ լինի:

Սերյոժա Խաչատրյան (գյուղատնտես) - Աշխատատար ա, դժվար գործ ա. Արցախից եկած, վիզ դրած աշխատում ա առավոտից իրիկուն: Աջակցել, որ գործը մեծացնի, նպաստի մեր շրջանում գյուղատնտեսության զարգացմանը:

Լարիսա վարդանյան (մայրը) - Սրտով, սիրով մշակել ենք: Գո՞հ եք՝ շատ, մեր գյուղում, նոր ենք վաճառել:

Բերքը կիրացնի ոչ միայն Տավուշում: Արցախում աճեցրած ձմերուկը ժամանակին նաև Հայաստան էր ուղարկում վաճառքի: Հիմա հակառակը՝ Հայաստանից կուղարկի նաև Արցախ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում