40 գործ և 71 մեղադրյալ. ՀՔԾ-ն ամփոփում է ընտրական հանցագործություններին առնչվող գործերը
Արտահերթ ընտրությունից մոտ մեկ ամիս անց, ընտրական հանցագործությունների առնչվող յոթ քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան: Ընդհանուր առմամբ, հունիսի 20-ի՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո հարուցվել է 40 գործ, մեղադրանք է առաջադրվել 71 հոգու: Ենթադրյալ հանցագործությունները հիմնականում կատարվել են «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների օգտին ձայներ ապահովելու համար:
Մայա Խաչատրյանն առանձնացրել է քրեական գործերից առավել հնչեղները:











