Վերին Կարմիրաղբյուրի գյուղամիջյան ճանապարհը հիմնանորոգվում է

ԳԳայանե Թամամյան

Ասֆալտապատ ճանապարհով քայլելն ուրիշ է: Վերին Կամիրաղբյուրի տարեցները գոհ ու զարմացած են, գյուղում նոր են ասֆալտ տեսնում, իսկ շինարարներին վերաբերվում են ինչպես երկար սպասված հյուրերի:

Լարիսա Ղավալյան (Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ) - Ինչ որ ուժներս պատում ա, հեչ որ չըլնի, սուրճ էլա հյուրասիրում ենք:

Կամո Չոբանյան (Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավար) - Այսօր ունենք ասֆալտապատված 2 կմ ճանապարհ, որը տալիս է լայն հնարավորություն գյուղի զարգացման, խնդիրների լուծման համար:

Եվս մի քանի օր, և ամբողջովին կավարտվի Բերդ խոշորացված համայնքի Վերին Կամիրաղբյուրի գյուղամիջյան՝ 1,65 կմ ճանապարհի հիմնովին նորոգումը: Ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 220 մլն դրամ: Մեկնարկը անցյալ տարվա օգոստոսին էր, 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ դանդաղել էր, հիմա մոտենում են վերջնագծին:

Հրանտ Մինասյան (ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտի ծրագրերի ինժեներ) - Աշխատանքներն ավարտական փուլում են, տեղադրվել են նաև ջրահեռացման համակարգեր, ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ: Որպես սահմանամերձ գյուղ՝ զարգացման համար շատ կարևոր ծրագիր է:

Գործի էր դրվել նաև տեխնիկական վերահսկիչի խոշորացույցը:

Վահե Չիլինգարյան (միջազգային ընկերության ներկայացուցիչ)  - Թեթև թերություններ կան, 1-2 օրվա ընթացքում դա կարվի, ընդհանուր աշխատանքը լավ որակի ա, ընդունման ենթակա է:

Շինարարները հավաստիացնում են՝ և՛ ժամկետը, և՛ որակը տեղը կպահեն:

Արմեն Հունանյան (շինկազմակերպության աշխղեկ) - Ամեն ինչ արվել է ըստ շինարարական նորմերի, կատարվել է 9 սմ մաքուր հաստություն: 30-40 տարի էս ասֆալտը իրենց կծառայի:

Ասֆալտապատվել են նաև դպրոց, մանկապարտեզ և եկեղեցի տանող ճանապարհները: Սեպտեմբերից դպրոցի ճամփան ավելի կարճ ու հեշտ կթվա երեխաներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում