Աշխատանք առանց սահմանների՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար

ՌՌոզա Խաչատրյան

Հուլիսի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները աշխատանքի որոնման լայն հնարավորություն ունեն: Երկու շաբաթից ավելի է՝ ԵԱՏՄ անդամ պետություններում գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» միասնական որոնման անվճար համակարգը:

Անահիտ Պարզյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր) - Աշխատանք առանց սահմանների հարթակը» ստեղծվել է ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակներում, նախատեսված է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար, լավ գործիք է աշխատանք փնտրելու և աշխատակից որոնելու համար:

Համակարգը ազատ աշխատատեղերի և թափուր հաստիքների թեկնածուների մասին տեղեկատվություն է տալիս անդամ երկրների աշխատանքի տեղավորման և զբաղվածության ոլորտի տեղեկատվական համակարգերում:

Անահիտ Պարզյան - Հարթակի առավելություններն այն են, որ ցանկացած մարդ կարող է ունենալ անձնական էջ հարթակում, մասնագիտական հմտություններ ու որակավորումը հանրայնացնել ԵԱՏՄ տարածաշրջանում և ֆիլտների լայն հնարավորությամբ կարողանա գտնել ավելի լավ աշխատանք:

ՀՀ քաղաքացիները այս գործիքի օգնությամբ աշխատանք կարող են գտնել ոչ միայն Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, այլև Հայաստանում: Որոնման միասնականացված համակարգից օգտվել հնարավոր է միայն ազգային տեղեկատվական համակարգերում հավաստագրումից հետո:

Անահիտ Պարզյան - Յուրաքանչյուր ԵԱՏՄ անդամ երկրում գրանցումները տարբեր կերպ են: ՀՀ-ում դա իրականացվում է ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունների ընդհանուր ընդունարաններում, քաղաքացիները մոտենում են ընդունարաններ և այնտեղ գրանցվում «Գործ» տեղեկատվական համակարգում: Դրանից հետո նույնականացվում է անձը: Դրանց հետո քաղաքացինիերը կարող են էլեկտրոնային workforall.am հարթակում բացել իրենց համար անհատական օգտանուններ և ունենալ անհատական էջեր: Եվ հարցման կարգով ամբողջական տեղեկատվությունը տեղափոխվում է այս հարթակ:

workforall.am հարթակում տեղեկատվությունը ավտոմատ կերպով կթարմացվի: Գործիքը հնարավորություն է տալիս գրանցվող քաղաքացիներին՝ մշտապես հետևել՝ առաջարկվող ինչպիսի աշխատանքներ կան, անհատապես կապ հաստատել գործատուի հետ և աշխատանքային պայմանները քննարկել:

Անահիտ Պարզյան - Բոլոր այն կազմակերպությունները, որոնք գրանցվելու են ազգային գործակալություններում, իրենք նույնականացվելու են: Այսինքն՝ ծանոթ-բարեկամի միջնորդությամբ օտար կազմակերպության մոտ հասնելու և պարզելու ռիսկը, որ այդ գործատուն գոյություն չունի, նվազում է:

Եթե, օրինակ, հարթակի օգնությամբ Ղազախստանում աշխատանքի առաջարկություն ստացած մեր հայրենակիցը ուզում է ճշտել, թե ղազախական տենգեով առաջարկվող աշխատավարձը հայկական դրամով ինչքան է կազմում, ոչ մի դժվարություն չկա: Բացի սրանից՝ կան նաև բազմաթիվ այլ գործիքներ: Արդեն այսօր համակարգում տեղեկատվություն կա աշխատանք փնտրող շուրջ 4 մլն քաղաքացիների և աշխատանքի շուրջ կես միլիոն հայտարարության մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում