Հուլիսի 13-ը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հրավիրվել է նիստ: 

ՀՀ ԱԳՆ են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: 

Արցախի արտգործնախարարությունը ԵԱՀԿ ՄԽ խմբի համանախագահ երկրներին կոչ է արել բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել:

Թուրքիայում հայկական եկեղեցին պղծած քաղաքացիներին ազատ են արձակել:

Հրեա գիտնականն Իսրայելի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ. Հուլիսի 14-ից վերսկսվելու է Հայաստանից Իսպանիա մեկնողներին վիզաների տրամադրումը:

Օտարերկրյա դիվանագետները Վրաստանի կառավարությանը կոչ են արել պաշտպանել բոլոր քաղաքացիների իրավունքները:

Օրվա կորոնաթվերը. Հատատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք։ Առողջացել է 79, մահացել՝ 2 մարդ։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում