Օրը՝ 60 վայրկյանում | 06.07.2021

ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:

Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել:

ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը և Հայաստանի գործողությունները՝ ականազերծումը դյուրացնելու ուղղությամբ:

Կամչատկայում ավիավթարի է ենթարկվել Ան-26 օդանավը, որում եղել է 29 մարդ: Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին:

Թուրքիայում պատմական եկեղեցիները վերածվել են ախոռների. միջազգային լրատվամիջոցի արձագանքը: 

Մահացել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը:

Օրվա կորոնաթվերը՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք: Կա 52 առողջացած և 3 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում