Օրը՝ 60 վայրկյանում | 05.07.2021

ԼԼիլիթ Սեդրակյան

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության տոնը:

2021 թ. հուլիսի 5-ը դիմավորում ենք կատարելապես նոր պայմաններում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը:

Արմեն Գրիգորյանը մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

Ադրբեջանցի զինծառայողը կրակահերթ է արձակել Հադրութի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Գերմանիան Հայաստանի քաղաքացիների համար հանել է COVID-19-ով պայմանավորված՝ մուտք գործելու արգելքը:

Միջազգային մամուլը քննադատում է Բաքվում անցկացվող Եվրո 2020-ը:

Վիրահատությունից հետո Հռոմի պապի առողջական վիճակը լավ է. Վատիկան:

Եվ օրվա կորոնաթիվը․ հատատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք։ Առողջացել է 67, մահացել՝ 1 մարդ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում