Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգին կվերակառուցվի

ՄՄայա Խաչատրյան

Վանաձորի բարեկարգ ու լուսավոր հանգստավայրերի թիվը մինչև տարևերջ կավելանա ևս մեկով: Սայաթ-Նովայի անվան զբոսայգին կարդիականացվի, կվերականգնվի քաղաքային այգու գեղեցիկ տեսքը:

Մամիկոն Ասլանյան (Վանաձոր համայնքի ղեկավար) - Վանաձորի գրավչության բարձրացման համար ամենակարևոր բաղադրիչներից մեկը հանրային կանաչ գորտիների, հանգստի, զբոսանքի գոտիների արդիականացումն է և վերակառուցումը, նաև նորերի ստեղծումը: Հանգստի, զվարճանքի, զբոսանքի վայրերը պիտի այնպիսին լինեն, որ վանաձորցին կարողանա իրեն բավարարված զգալ:

Այգու բարեկարգման ծրագիրը կարժենա 320 մլն դրամ, կյանքի կկոչվի Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ: Եվս 4.5 հա տարածք հանգստի հարմարավետ գոտի կդառնա թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար:

Սուրեն Աբովյան (Վանաձորի գլխավոր ճարտարապետ) - Նախատեսվում է ամբողջական հիմնանորոգում, մասնավորապես՝ հետիոտների, ճեմուղիների հիմնանորոգում, մի մասը ասֆալտապատ ծածկույթով կլինի, մի մասը բնական քարերով սալապատում կլինի, ամբողջ եզրաքարերը կփոխվեն, սիզամարգերը և կանաչ գոտիները ամբողջությամբ կխնամվեն, կմշակվեն:

Այգու հարավային հատվածում նախկինում գործող շատրվաններով ջրավազանն էլ կվերակառուցվի որպես ամֆիթատրոն՝ բացօթյա բեմով: Վանաձորի գլխավոր ճարտարապետի խոսքով՝ հնարավոր կլինի կազմակերպել համերգներ ու կինոդիտումներ, արդեն ձմռանը այն կծառայի որպես սահադաշտ: Նախատեսվում է նաև նստարանների, աղբամանների, տեղադրում, լուսավորության անցկացում՝ ժամանակակից լուծումներով:

Սուրեն Աբովյան - Հենց ճեմուղու մեջ կախովի լույսեր են լինելու, փոքր գազոններով, մի քիչ ավելի ժամանակակից են լուծումները, էն, ինչ ունեցել է այգին, այդ տեսքը չի վերականգնվում, ավելի ժամանակակից տեսքով է վերականգնվում:

Վերջին անգամ այգին բարեկարգվել է մոտ 50 տարի առաջ, վերանորոգման կարիք իսկապես կար: Զբոսայգու շինարարությունը կմեկնարկի մոտ 2 ամսից, այս պահին մրցույթների հայտարարման փուլն է:

Հեղինակ՝ Տաթև Հակոբյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում