Հայաստանում ընտրության արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է. Նիկոլ Փաշինյան
Ի տաբերություն 2018-ի, 2021-ի ընտրության հնարավոր արդյունքը կանխատեսելի չէր, բոլորը գիտեին՝ անցկացվում էր թերևս 3-րդ հանրապետության պատմության ամենաանկանխատեսելի ընտրությունը, -հունիսի 20-ի համապետական քվեարկության մասին ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար)-Շատ կարեւոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը եւ մեր քաղաքական արժեհամակարգը: Ինչպես մեր հանրությանը խոստացել էինք, ընտրությունների արդյունքների եւ ընտրողների ազատ կամքի արտահայտման անառարկելիությունը մեզ համարան կյունաքարային արժեք են
Համոզված է՝ ընտրակաշառքի, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու վերաբերյալ հարուցված քրեական գործերը պատշաճ քննություն և ընթացք կստանան:
Նիկոլ Փաշինյան -Ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքներիկեղծման էջը իսկապես անշրջելիորեն փակված է: Ամենակարեւոր արձագանքը, որընտրություններից հետո մենք ստանում ենք, հետեւյալն է. ՀՀ քաղաքացու համար այլեւսանառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է ՀՀ-ում, եւ ինքն է իսկապես որոշումիշխանության ճակատագիրը ՀՀ-ում:
Մայիսին զրոյից բարձր եկամտով աշխատատեղերի թիվը 635. 000 է. թիվն աննախադեպ է , գերազանցել է 2020-ի սեպտեմբերին արձանագրված ամենաբարձր՝ 632.000 ցուցանիշը,-հայտարարեց ՊԵԿ ղեկավարը: Մանրամասնեց՝ 2020-ի ցուցանիշից ավելի է 34, 19-ի համեմատ 37, և 18-ի համեմատ՝ 87 հազարով:
Էդվարդ Հովհաննիսյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Աճել են նաև բոլոր աշխատատեղերի վճարված եկամտի չափը՝ կազմելով 134,7 միլիարդ դրամ և 22 միլիարդ, 25,38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 19,18թվակաների ցուցանիշներին:
2018-ի համեմատ ունենք 86 հազար 962-ով կամ 15 տոկոս ավելի աշխատատեղ. իսկ որքանո՞վ են թվերը ձեւավորվում ստվերից դուրս եկած և նոր աշխատատեղերի շնորհիվ:
Նիկոլ Փաշինյան - Մեր վերլուծությունների եւ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա եւ այդ ոլորտում աշխատատեղերի աճ է զգացվում: Նաև զբոսաշրջության դանդաղ, սակայն հաստատուն վերականգնման գործընթաց ունենք: Հանրային սննդի ոլորտն է հաջորդ ամենախոշոր սեգմենտը, որտեղ աշխատատեղերի աճ ունենք:
Կառավարությունը որոշեց ևս վեց ամսով երկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը:
Վահան Քերոբյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) -Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլեւ անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:
2025-ին Դաշտադեմ -Թալին համայնքների տարածքում կգործարկվի «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայան: Գործադիրը փոփոխություն կատարեց ծրագրի ժամկետներում:
Սուրեն Պապիկյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար) - Օրերի մեջ փոփոխություն է կատարվում, որպեսզի հնարավորություն տան՝ թե համակարգը կարողանա ընդունել արտադրված էլեկտրաէներգիան և թե հնարավորություն լինի իրականացնել շինարարությունը:
Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - 200 ՄգՎտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի մասին է: Արդեն ունենք հաղթող ընկերություն, որն առաջարկել է 1 կվտ էլեկտրաէներգիայի համար 2,9 ցենտ արժեք, որը բավականին ցածր գին է:
Բացի այդ, մրցույթի պայմաններից էր, որ պետական ընկերություններից մեկը ևս 15 տոկոսով ունի փայամասնակցություն: Խոշոր ներդրումային ծրագրի արժեքը 174 մլն դոլար է:
Նիկոլ Փաշինյան - Նախընտրական շրջանում շատ էր խոսվում այն մասին, որ Հայաստանում միջազգային հայտնի կորպորացիաները ներդրումներչեն անում. «Մասդար» ընկերությունը ոլորտի ամենաազդեցիկ ընկերություններից մեկնէ:
Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Հայաստանի շուկայում ընկերության ներկայությունը դրական ազդակ է նաև միջազգային ներդրողների համար:











