Ցուցադրվել է Այվազովսկու վերականգնված կտավը

ՆՆունե Ալեքսանյան

Արդեն 10-րդ անգամ «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարը Երևանում է համախմբում թանգարանային և գրադարանային ոլորտի մասնագետներին: Սեմինարի հիմնադիրներից Արա Խզմալյանն արձանագրում է՝ 130-ից ավելի միջազգային կազմակերպություններ են մասնակցել և որակապես նոր փոխգործակծություն սկսել սեմինարի շնոհիվ:

ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և Վրաստանից սեմինարի մասնակից վերականգնողներին, ֆոնդապահներին ու թանգարանային աշխատողներին Ազգային պատկերասրահը անակնկալ է  մատուցում: «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագծի շրջանակում  Բաշինջաղյանի, Կոջոյանի, Սարյանի վերականգնված կտավներից հետո ցուցադրում է նաև Այվազովսկու «Չումակներ․ Սայլավորներ» կտավը՝ ներկայացնելով ռեստավրացիայի բարդ   ընթացքի բոլոր նրբությունները:

Նկատի ունենալով Այվազովսկու կտավի տարիքը՝ վերականգնողներին բարդ խնդիր է առաջադրված՝ վերականգնել մաշված եզրաշերտերը, որոնք չէին կարող պահել կտավի ծանրությունը:

Ուլտրամանուշակագույն լուսարձակով ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է մշակել նաև լաքապատ շերտը՝ Այվազովսկու գունաշարի երանգային նրբերանգները պահպանելու համար:

Գեղանկարչական գլուխգործոցների վերականգնման ընթացքն ու գաղտնիքներն այցելուներին հասանելի դարձնելն այսօր թանգարանային ոլորտի նոր միտումներից է, երբ նրանք կարող են ծանոթանալ վնասվածքներին, գնահատել բնօրինակ երանգավորումներն ու հետագա միջամտությունները: Եվ ազգային պատկերասրահը շարունակելու է վերականգնված գլուխգործոցների պատմությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում