ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Բայդենը, Մակրոնն ու Էրդողանը

ՍՍոնա Աղբալյան

ՆԱՏՕ-ի 31-րդ գագաթնաժողովն ավարտվեց «ՆԱՏՕ-2030» ռազմավարության ընդունմամբ և աչքի ընկավ երկար սպասված երկկողմ առանձնազրույցներով: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նրա գործընկեր Էրդողանի հանդիպումն սկսվեց տեխնիկական անհարմարությամբ, բայց զրույցը նախագահները կառուցողական համարեցին:

Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Դրական և արդյունավետ հանդիպում էր, մի քանի հարցի շուրջ մանրամասն քննարկում ծավալվեց: Մեր թիմերը կշարունակեն ծրագրերը, և վստահ եմ, որ իրական առաջընթաց կգրանցենք հարաբերություններում:

Էրդողանը, սակայն, հայտարարել է, որ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել Ռուսաստանից С-400 զենիթահրթիային համակարգեր գնելու հարցում, ինչը Վաշինգտոնի հիմնական պահանջն է Անկարայից: Թուրքիան գործարքից մտադիր չէ հրաժարվել:

Էրդողանի հետ իր հանդիպման արդյունքներից խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ասել, որ այն անցել է լավ մթնոլորտում, ընդգծել է, որ Էրդողանը ներողություն չի խնդրել իր հասցեին արած վիրավորական արտահայտությունների համար, թեև այդպիսի պահանջ չի էլ եղել:

Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Թուրքիայի նախագահի հետ քննարկեցինք նաև Լիբիայի հարցը և գտանք ընդհանուր նպատակներ, այն է՝ պահել հրադադարը և աշխատել այս ամռանն օտար վարձկանների դուրսբերման ուղղությամբ:

ՆԱՏՕ-ի 30 երկրների առաջնորդները երկու կարևոր որոշում ընդունեցին՝ սկսել դաշինքի ռազմավարական նոր փաստաթղթի մշակումը և Չինաստանը հռչակել որպես պոտենցիալ սպառնալիք դաշինքի անվտանգության համար, և դրանք ամրագրեցին 26 էջից բաղկացած ամփոփիչ փաստաթղթով: Հյուսիսատլանտյան դաշինքի համար սպառնալիք համարվեց նաև Ռուսաստանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում