Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի առաջին դեմ առ դեմ գագաթնաժողովը՝ 2018-ից հետո

ՄՄերի Ներսիսյան

ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների առաջնորդները երեկ ժամանել են Բրյուսել: Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որն առաջին դեմ առ դեմ հանդիպումն է 2018 թվականից ի վեր։ Քննարկվելիք հարցերի օրակարգը բավական ընդարձակ է՝ Աֆղանստանից զորքի դուրսբերում, դաշինքի բյուջե և անդամ երկրների հատկացումներ, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններ։ Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումներում անդրադարձ է կատարվելու նաև «ՆԱՏՕ 2030» բարեփոխման ծրագրին, կլիմայի փոփոխության, ահաբեկչության, կիբեռհարձակումների, նոր տեխնոլոգիաների հետ կապված սպառնալիքներին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ - Մենք հանդիպում ենք մեր դաշինքի համար շատ առանցքային պահի՝ աշխարհաքաղաքական մրցակցության աճի, տարածաշրջանային անկայունության, ահաբեկչության, կիբեռհարձակումների և կլիմայի փոփոխության ժամանակաշրջանում: Որևէ պետություն ի վիճակի չէ միայնակ հաղթահարել այդ մարտահրավերները: Ես ուզում եմ շեշտել՝ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան մայնակ չեն: Մենք միասին ենք ՆԱՏՕ-ում: Այս սեղանի շուրջ հավաքված երկրներն աշխարհի ամենաուժեղ ժողովրդավարական երկրներն են, որոնք ներկայացնում են ավելի քան 1 միլիարդ մարդու, աշխարհի տնտեսական ներուժի կեսը և հզորության կեսից ավելին: Երբ մենք միասին ենք, մենք կարող ենք հաղթահարել մեր անվտանգության ցանկացած սպառնալիք:

Գագաթնաժողովում պաշտոնապես ընդունվելու է դաշինքի նոր բազային փաստաթղթի՝ Ռազմավարական հայեցակարգի մշակումն սկսելու որոշում, որով պատմության մեջ առաջին անգամ ՆԱՏՕ-ն մտադիր է հայտարարել ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի զսպմամբ զբաղվելու իր հավակնությունների մասին:

Գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանգամանալից զրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ: Հանդիպումից առաջ Մակրոնն ասել էր, որ մտադիր է Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ում դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Մակրոնը նաև ՆԱՏՕ-ին կոչ է արել հստակեցնել դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության վերաբերյալ որևէ հնարավոր կամ հստակ ժամկետներ չի հաղորդելու, սակայն ՆԱՏՕ-ի դուռը միշտ բաց է մնում՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ն իր պատմության մեջ առաջին անգամ համաձայնեցրել է կլիմայի պաշտպանության հարցով գործողությունների ծրագիրը` նշված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով հայտարարության վերջնական նախագծում։ Ծրագրի նպատակն է մեղմել մոլորակի վրա կլիմայի փոփոխության հետևանքները: Կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար ՆԱՏՕ-ն մտադիր է հաշվի առնել այդ գործոնն իր գործունեության ամբողջ սպեկտրում՝ սկսած պաշտպանության պլանավորումից և ներուժի զարգացումից մինչև քաղաքացիական պատրաստվածություն և վարժանքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում