Օրը՝ 60 վայրկյանում | 31.05.2021

ԳԳայանե Թամամյան

Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը կմասնակցի 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրվել է ընտրողների թարմացված ռեգիստրը` ըստ համայնքների ու ընտրատեղամասերի:

ՄԻԵԴ-ը մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ տեղեկություններ տրամադրելու Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողի կարգավիճակի մասին:

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության խնդիրը:

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի կողմից հայ զինվորականների գերեվարման մասին տեղեկությունները:

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ. ասել է Անն Լինդեն:

Մեկ օրում մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք, 227 առողջացած և 6 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում