Օրը՝ 60 վայրկյանում | 26.05.2021

ՆՆարեկ Սահակյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զինված ուժերը Ադրբեջանի ուղղությամբ որևէ կրակոց չեն արձակել:

Փաշինյանը խորհրդարանում ելույթի ընթացքում չի բացառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը:

Իրանի հետ քննարկումները կրում են ռազմավարական բնույթ. վարչապետի պաշտոնակատարն ընդունել է Իսլամական Հանրապետության  արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը կգլխավորեն ցուցակները. մայիսի 26-ը նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն էր:

Հայաստանում հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից:

Հաստատվել է կորոնավիրուսի 130 նոր դեպք, առողջացել է 323, մահացել 11 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում