Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կողմից ռազմագերիներ պահելու փաստը. Ֆրանսիայի կառավարության խոսնակ

ՆՆարե Թադևոսյան

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավերով Փարիզում՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի հարևանությամբ, տեղի ունեցավ ցույց: Ավելի քան մեկ տասնյակ ֆրանսիացի պատգամավորներ և քաղաքական գործիչներ իրենց վրդովմունքը հայտնեցին Ադրբեջանում մինչ օրս պահվող ռազմագերիների վերաբերյալ: Նրանք նաև օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ պետական սահմանը՝ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հատելը որակեցին անընդունելի և սադրիչ։ Ցույցին մասնակցում էր նաև Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Ատալը։

Գաբրիել Ատալ (Ֆրանսիայի կառավարության խոսնակ) - Այսօր այստեղ եմ՝ ի նշան Ֆրանսիայի զորակցության Հայաստանին։ Նախագահ Մակրոնն առաջինն էր, որ հայտարարեց, որ Ադրբեջանը Արցախյան պատերազմում ներգրավել է ջիհադիստների։ Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կողմից ռազմագերիներ պահելու փաստը, համացանցում նրանց տեսագրությունները տարածելը։ Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի հանդեպ ոտնձգությունը միջազգային իրավունքի ու նորմերի կոպտագույն խախտում է: Այս խնդիրը մենք պատրաստվում ենք բարձրաձայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Ցույցից րոպեներ առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովում ռազմագերիների և ՀՀ տարածքի ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների ելույթով հանդես եկած պատգամավոր Մարին Բրենիեն ևս ներկա էր ցույցին։

Մարին Բրենիե (Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ) - Ռազմագերիներին ազատ չարձակելով, Հայաստանի պետական սահմանը 3 կմ ներխուժելով՝ Ադրբեջանը կրկին խախտում է բոլոր նորմերը, և ես կարծում եմ, եթե պատերազմի օրերին միջազգային ընտանիքը բավականաչափ կոշտ գնահատականներ և միջոցների դիմեր, այսօր Ադրբեջանը չէր համարձակվի գնալ այս քայլերին: Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահող, պետք է գործի և հասկացնի, որ անընդունելի է այս ամենը: Հայաստանի սահմանները միջազգայնորեն ճանաչված են, և դա վիճարկելի չէ։

Ալեքսի Գովչյան (Փարիզի ավագանու անդամ) - Ալիևը բազմիցս հայտարարել է Հայաստանի վերաբերյալ իր նկրտումների մասին, և ՀՀ սահմանը ներխուժելը դրա առաջին փորձն է։ Միջազգային կառույցները պետք է անմիջապես կասեցնեն դա, այդ թվում՝ Ֆրանսիան չպետք է թույլ տա և հասկացնի Ալիևին, որ նա հեռանա:

Ան Լորանս Պետել - Պետք է հասկանալ, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելը միայն Հայաստանի պայքարը չէ։ Հայաստանն էրդողանի և Ալիևի բռնապետությունների մեջտեղում է, սակայն Էրդողանի նախագիծը՝ մահացու նախագիծը, շատ հեռահար է և Հայաստանի սահմանից էլ դուրս է ձգվում: Այնպես որ, սա նաև մեր պայքարն է։

Ցույցին Ադրբեջանի նոր ագրեսիան դատապարտող հայտարարություններով հանդես եկան նաև վերջերս Հայաստանից և Արցախից վերադարձած Ֆրանսիա - Հայաստան բարեկամության խմբի պատգամավորները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում