Հայկ Չոբանյանը կնշանակվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ԱԱրման Գալոյան

Հայկ Չոբանյանը կնշանակվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար. տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ այդ, կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից:

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լքում է իր պաշտոնը, և պարոն Արշակյանի փոխարեն նախարար կնշանակվի պարոն Չոբանյանը: Ես ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Ըստ էության, զրոյից նախարարություն է ստեղծվել, ձևավորվել: Դա բավական բարդ է, որ արվել է բավական լավ: Ես ուզում եմ պարոն Չոբանյանին հաջողություններ մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում