Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ամարասի վանքը կիրակի օրերը պետք է գործի. Վրթանես եպիսկոպոս

ՄՄայա Խաչատրյան

Հայի աղոթքն Արցախի բոլոր վանքերում պետք է հնչի: Արցախի թեմի առաջնորդը հայ ուխտավորներին հրավիրում է սուրբ պատարագի թե՛ Գանձասարում, Ամարասում, թե՛ Դադիվանքում: Վրթանես սրբազանը լույսով ու հույսով է սպասում, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի սրբություններն օր առաջ գերությունից կազատվեն ու հայության միասնական ջանքերով կտապալեն Ադրբեջանի կողմից պատմությունը խեղաթյուրելու փորձերը:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ - Այս դժվարին օրերին մեծ պատասխանատվություն է մեզ վրա ընկնում, մեր հոգևոր խնամքին հանձնված հոտին պետք է կենդանի Աստծո խոսքը փոխանցենք ապագա հույսի ակնկալիքներով, որ արցախահայությունը մշտապես ապրել է այս հողի վրա, իր Աստծուն է պաշտել:

Վրթանես Սրբազանն Արցախում էր նաև պատերազմի օրերին՝ զինուժի հոգևոր առաջնորդն էր: Վեհափառ հայրապետի տնօրինությամբ Արցախի թեմի առաջնորդ նշանակվեց հունվարին: Փետրվարի 28-ին՝ պատերազմից հետո, 2-րդ անգամ խաղաղապահների ուղեկցությամբ Ամարասի պատմական վանքում սուրբ պատարագ մատուցվեց:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան - Այսպես պետք է շարունակվի, մշտապես կիրակի օրերին վանքը պետք է գործի, ինչպես Դադիվանքն է գործում, Գանձասարն է գործում: Թեմի երեք վանքերը պետք է գործեն:

Սրբազանի հորդորն ուղղված է ուխտավորներին. անկախ նրանից՝ Արցախում են ապրում, թե Հայաստանում, այցելեն, աղոթք բարձրացնեն առ Աստված: Ադրբեջանը երբեմն արգելքներ է ստեղծում հայկական եկեղեցիներ ուխտավորների այցելության համար: Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ այդ խոչընդոտները հաղթահարելի են: Դադիվանք այցը հաջողվում է կազմակերպել կրկին խաղաղապահների հետ գործակցությամբ:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան - Ինչ-ինչ հարցեր կան, անբացատրելի, որոնք բացատրության կարիք ենք զգում, հուսամ՝ կիմանանք: Բայց դա չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը պատրաստ լինի: Հավատքի դրսևորումը մշտապես այնքան բազմահոծ լինի, որ ոչ թե ընտրություն անենք, այլ հորդորենք, որ մյուս կիրակի նրանք կգնան, մյուսները՝ հաջորդ կիրակի:

Դադիվանքում վեց հայ հոգևորականների ու խաղաղապահների ներկայությունն առիթ է, որ հավատավորների այցերը Դադիվանք չդադարեն: Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքից սրբությունները, արխիվները դուրս բերելու հայկական կողմի դիմումներին դեռևս դրական պատասխան չի տրվել:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան - Ե՛վ նամակով, և՛ բանավոր դիմել ենք համապատասխան մարմիններին: Հունվարի 6-ին ենք ուզել գնալ Ջրօրհնեք անցկացնել, արգելել են:

Հոգևոր, մշակութային կառույցների պղծման մասին նոր ահանզանգ չեն ստացել: Տեղեկություններն իրենք էլ ստանում են համացանցից, քանի որ Ադրբեջանը փակ է պահում տարածքները: Արցախի հոգևոր առաջնորդն այս փուլում կարևորում է մարդկանց անորոշությունից հանելը:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան - Դեպի լույսի, դեպի հույսի ցանկալի հանգրվանին հասցնենք: Խուճապ, վատ տրամադրություն, որ հակասական են հայ մարդուն, այդ հակասական երևույթները բացառվեն մեր կյանքից:

Այդ հարցում ևս եկեղեցին կօգնի արցախահայությանը: Արցախի թեմի առաջնորդն անհրաժեշտ է համարում նաև պատմաբանների, մշակութաբանների քարոզչությունը՝ ձախողելու հայկական պատմությունը խեղաթյուրելու և աշխարհին մոլորեցնելու հակառակորդի ջանքերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում