Արցախում վերակառուցվում են ճանապարհները

ՄՄայա Խաչատրյան

Արցախը վերականգնում է պատերազմի հետևանքով վնասված ճանապարհային ենթակառուցվածքները: 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամու հրետակոծությունից քանդվել է երեք կամուրջ, վնասվել են ճանապարհներ: Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է՝ վերակառուցման աշխատանքներն սկսվել են:

«Արցախի վերահսկողության տակ գտնվող կամուրջներից վնասվել էին Գետավանի, Սուսի և Աղավնոյի կամուրջները: Սուսն ու Աղավնոն սկսել ենք, կսկսենք նաև Գետավանը: Ստեփանակերտից Հայաստանի սահման սպասարկվում է Քաղաքաշինության նախարարության ենթակայության տակ գտնվող «Վահե Կարապետյան» կազմակերպության կողմից, ունենք գյուղական համայնքներում ճանապարհաշինական ծրագրեր՝ մայրուղուն կապելու համար»,- նշել է Արամ Սարգսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում