Քրիստոսի կերպարը՝ տարբեր սերունդների լավագույն գեղանկարներում

ՆՆունե Ալեքսանյան

Ազգային գեղանկարչության քրիստոսապատումի համապատկերը՝ մի քանի սերունդների լավագույն գործերով, ամբողջացել է Նկարիչների միության ցուցասրահում: «Կամք, իմաստություն, սեր» խորագրով ցուցադրությանը զուգահեռէ արվեստասերների գնահատմանն է ներկայացվում Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը 20-րդ դարի և արդի հայ արվեստում» գիրքը, որը հեղինակի 15-ամյա ուսումնասիրության արդյունքն է:

Ցուցադրությունը ներկայացնում է նախորդ դարի 3 վճռորոշ ժամանակահատվածներ՝ 20-րդ դարի սկիզբ, խորհրդային 50-60-ականներ՝ խրուշչվյան ձնհալի բերած ազատականություն և, իհարկե, անկախության շրջան՝ ազատաբաղձության բուռն պոռթկումով: Բոլոր այս շրջաններում Աստվածապատկերումն իր զորավոր ուժով և մարդուն մարդ պահելու ձգտումով ոգեշնչել է մեր մեծերին:

Մեր ազգի պատմության և կյանքի տարբեր իրողությունները Քրիստոսի բացարձակ կատարելության լույսով լուսավորելու և հուսահատ մարդուն զորացնելու այս գեղանկարչական ուղերձը հատկապես այսօր խիստ հասցեական է:

Բաշինջաղյան, Սուրենյանց, Խանջյան, Թադևոսյան, Ֆեթվաջյան, Փարաջանով. բոլոր մեծերի գործերը զերծ են կրոնական որևէ կարծարտիպից ու սահմանափակումներից. ցուցադրված տասնյակ ստեղծագործությունները Հիսուսի կերպարի ամենատարբեր ու ազատ մեկնաբնություններն են:

Թերևս ոչ պատահականորեն ցուցահանդեսը բացվեց այն օրը, երբ հայկական Երուսաղեմը նշում է Սուրբ Ծննդյան տոնակատարությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում