Շուռնուխի բնակիչների անվտանգությունն ապահովված է. Սյունիքի փոխմարզպետ

ԱԱրթուր Խաչատրյան

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տուն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո: Դրանք այն կառույցներն են, որ գտնվում են գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գյուղից դուրս է եկել ևս մեկ ընտանիք, որի տունը սահմանի անմիջական հարևանությամբ է: Ընտանիքներից երեքը վերաբնակեցվել են մարզի այլ բնակավայրերում, մնացածը տեղավորվել են Շուռնուխի դատարկ տներում: «Լուրերի» հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ գյուղում մնացած բնակիչների անվտանգությունն ապահովված է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում