Ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորականներն ու քաղաքացիները երեկ Էրեբունի օդանավակայանից ուղիղ Երևանի կայազորային հոսպիտալ են տեղափոխվել: Ներսում տղաներին են հետազոտում, դրսում՝ ծնողներն ու հարազատները սրտատրոփ սպասում.
Ալինա Առստամյան - «Նոյեմբերի 4-ից տեղեկություն չունեինք: Դե հեն ա, փառք Աստծո 40 օր հետո եկավ: + Աստված բոլորի հետ, ով որ մնացել ա էնտեղ, ոչ մեկին ոչ մի բան չպատահի» 2891/ 00:10, 01:35
Ալինան հայրենի քաղաքը՝ Շուշին կորցնելուց բացի, ժամանակավոր կորցրել էր նաև եղբորը: Պատերազմի օրերին տեղափոխվել էին Երևան, եղբայրը մնացել էր բերդաքաղաքը պաշտպանելու, բայց թշամու հատուկ ջոկատայինները գերեվարել էին նրան:
Ալինա Առստամյան - «Չեմ կարա ասեմ՝ ինչ ապրումներ եմ ունեցել, շատ գժվելու պահ ա, չեմ իմանում+ Ասում ա՝ լավ եմ, ծիծաղում ա, ամա՝ դուք լավ եղեք, դուք ոնց եք եղել: ... հոգեբանական» 2891/ 00:27
Հիմա պատուհանին նայելով, տղաների ձայնը՝ հեռախոսով՝ մի քանի րոպե լսելով, մի քանի լուսանկարի նայելով կարոտը կառնեն, որ օրեր հետո տանը դիմավորեն:
Ադրբեջանը Հայաստան է ուղարկել նաև 2019-ի օգոստոսին գերեվարված Արայիկ Ղազարյանին: Ժամկետային զինծառայողը մոլորվել էր Արցախի հարավարևելյան սահմանագոտում, գերության մեջ մնացել մեկ տարի, չորս ամիս: Մայրը որդու անունը վերադարձողների ցուցակում մի քանի անգամ կարդացել, աչքերին չի հավատացել.
Կարինե Մնացականյան, Արայիկ Ղազարյանի մայրը - «Շատ էի կարոտել, համարյա չեմ խոսել ոչ մի բառ, մենակ գրկել եմ տղուս+ Արոն իրեն նման է, շատ չի նիհարել, բայց ասենք մի քիչ ընկճված ընկճված էր, բաներ կար, ինչ ասում էինք, ասում էր՝ հա, բայց չէի պատկերացնում, որ Արայիկը տենց պիտի լիներ»:
Հորաքույրն ասում է՝ Արայիկին մի քանի րոպե են տեսել. հուզված էր, չէր հավատում, որ Հայաստանում է: Մտածել է, որ իրեն երրորդ երկիր են տանում:
Լարիսա Ղազարյան, Արայիկ Ղազարյանի հորաքույրը - «Երբ իմացան, որ Արայիկիս անունն էլ կա, բոլոր տեղերից զանգում էին: Ես չգիտեի՝ հուզվեցի... մի խոսքով՝ չգիտեի ինչ անսպասելի հրաշք ա կատարվել իմ ախպոր երեխու հետ: Ես ուրախությունից ոչ թե լացել եմ, այլ ուրախության արցունք եմ թափել»: 2825 / 00:30
Դրսում ոչ միայն վերադարձածների հարազատներն են, այլև նրանք, ում որդիներից դեռ լուր չկա: Փորձում են մի նոր բան իմանալ. հույսը չեն կորցնում...
Վերադարձած գերիները հիվանդանոցի պատուհաններից զրուցում են հարազատների հետ
Դիտումներ1













