ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի մշակութային ժառանգությունն ամբողջությամբ անձնագրավորված է

ՄՄայա Խաչատրյան

Դադիվանքը մենակ չէ: Տեր Հովհաննեսը, միաբաններ, եկեղեցականներ Դադիվանքում շարունակում են հոգևոր ծառայությունը:

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան (Դադիվանքի վանահայր)- Ես դեռ էստեղ եմ...

Իջեցված զանգերը վերատեղադրվեցին, բայց հոգևոր ժառանգությունը՝ խաչքարերը, անվտանգության նկատառումներով Դադիվանքից տեղափոխվեցին: Տեր Հովհաննեսը վստահ է՝ խաչքարերը Էջմիածնում ժամանակավոր են:

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան- Եթե վանդալները եկան էստեղ, կվարվեն այնպես, ինչպես իրենք են ուզում, մենք չենք ուզում կորցնել խաչքարերը, որ 800 տարվա պատմություն ունեն:

Երեք խաչքար Էջմիածին հասավ երկուշաբթի: Հայերի ինքնության ու մշակույթի լուռ վկաները հանգրվանեցին վեհարանի կամարների տակ:

Տեր Վահրամ քահանա Մելիքյան (Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն)- Գլուխգործոցներ են, երբ նայում ես այս խաչքարերին, ակհայտ է, որ ասեղնագործ խաչքարեր են: Վկայությունն են մեր ազգային ժառանգության, հարստության, ստեղծագործական մտքի թռիչքի:

Գործադրված ջանքերի շնորհիվ, եթե Դադիվանքն Արցախի սահմանում մնա, խաչքարերն օր առաջ կվերադարձվեն Քարվաճառ:

Տեր Վահրամ քահանա Մելիքյան- Երբ որ իսկապես հստակ և վերջնական ամրագրումը լինի Դադիվանքի պարագայում, որ պիտի շարունակի իր առաքելությունը Արցախի սահմաններից ներս, խաչքարերը կվերադարձվեն այնտեղ:

Հսկա խաչքարերն Արցախից տեղափոխել են տեխնիկայի օգնությամբ: Ձգող պարանները չեն հանի՝ հույսով՝ շուտ կճանապարհեն Դադիվանք:

Տեր Վահրամ քահանա Մելիքյան- 3-րդ խաչքար էլ ունենք, կողքին՝ հսկայական արձանագրությամբ, հատուկ է գրվել:

Շուշիի Ղազանչեցոցը պղծելուց հետո Երևանը դիմեց միջազգային կառույցներին՝ պահանջելով անհապաղ կանխել վանդալիզմը:

Նարինե Խաչատուրյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար)- Մշակութային ժառանգությունը պաշտպանելու միակ տարբերակը նա է, որ դու այնտեղ ապրես, դա լինի կենսունակ հայրենիք:

Խաչատուրյանի խոսքով՝ արվում է ամեն ինչ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող հայկական մշակութային ու հոգևոր ժառանգությունը պաշտպանելու համար: Արցախում անշարժ հուշարձանները մոտ 5000-ն են: Վերջին տարիներին մշակութային ժառանգության մոտ 99 տոկոսը հատ-հատ անձնագրավորվել է:

Նարինե Խաչատուրյան- Եկեք լուռ աշխատենք, վստահ, որ ունեն փաստաթղթերը․ կրկնօրինակները բերված են Հայաստան...գործը արվում է, եկեք շատ բանի մասին չխոսենք:

Արցախի մշակութային ժառանգության վավերագրության գործում մեծ ներդրում է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Հրատարակվել է «Մռավանք» ալբոմը՝ Քարվաճառի հուշարձաններով:
 
Քարվաճառից վերջերս են վերադարձել, տեղում արձանագրել են հոգևոր-մշակութային կոթողները, նորերը գտել են ու ընդգրկել Արցախի գանձերի ցանկում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում