Արցախն Ադրբեջանի կազմում չունի և չի կարող ունենալ որևէ ապագա

ՎՎահե Դավթյան

Ադրբեջանն անկարող է պատասխանատու և հետևողական լինել իր համաձայնության իրականացմանը: Երեք անգամ երեք համանախագահ երկրների աջակցությամբ հաստատված հումանիտար հրադադարը Հայաստանը պահպանել է, Ադրբեջանը՝ խախտել:

Զոհրաբ Մնացականյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Ադրբեջանը նաև ուղղորդվել է այլ դերակատարի` Թուրքիայի կողմից: Մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանն անկարող է լինել պատասխանատու և հետևողական իր համաձայնության իրականացման գործում։

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատում է՝ Հայաստանը շարունակելու է աշխատել զինադադարի հասնելու ուղղությամբ, այդ թվում՝ համանախագահների օգնությամբ՝ հիմքում ունենալով հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված չորս կետերը: Կարևոր հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթը:

Ռմբակոծվում է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը: Ռուսաստանը հայտարարել էր, որ կմիջամտի, եթե վտանգ սպառնա Հայաստանին: Զոհրաբ Մնացականյանն ասաց՝ որոշումներն ընդունվում են ըստ իրավիճակի: ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկա: Արտգործնախարարը վստահեցնում է՝ քայլերն իրականացվում են ըստ անհրաժեշտության:

Դեպքերն ավելի են ընդգծում պարզ գերակայությունը՝ Արցախը որևէ ապագա չի ունեցել և չունի Ադրբեջանի կազմում: Նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի: Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն առաջին հերթին մարտահրավեր է Արցախի, Հայաստանի համար, բայց դա միայն հայերին չի վերաբերում: Արցախյան պատերազմը մարտահրավեր է նաև այլ պետությունների համար:
Հնարավո՞ր է արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում:

Զոհրաբ Մնացականյան  - Այս պահին նախատեսված չէ, երբ նախատեսված լինի, կասի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում